Սեպտեմբերի 5-6-ը Հայաստանի առանձին շրջաններում, 7-9-ը շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ և ամպրոպներ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում՝ 6-7 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն: