Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի բլոգերը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման


Ռուսաստանցի բլոգեր Վլադիսլավ Սինիցան դատարանում, Մոսկվա, 26 օգոստոսի, 2019թ.
Ռուսաստանցի բլոգեր Վլադիսլավ Սինիցան դատարանում, Մոսկվա, 26 օգոստոսի, 2019թ.

Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտել ֆինանսական հարցերով մենեջեր, ընդդիմադիր բլոգեր Վլադիսլավ Սինիցային:

Նա մեղադրվել է իրավապահների տվյալները գաղտնազերծելու կոչի մասին Թվիթերում տեղադրած գրառման համար:

Դատարանը վճռել է, որ մեղադրյալն իր գրառմամբ ոստիկանների և «Ռոսգվարդիայի» ծառայողների նկատմամբ բռնության և հաշվեհարդարի կոչ է հնչեցրել:

Հետաքննությունը տևել է ընդամենը 2 օր, իսկ վճիռը դատարանը մեկ օրում է կայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG