Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ վարչապետին


Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Օլեքսի Հոնչարուկ, Կիև, 2-ը սեպտեմբերի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Օլեքսի Հոնչարուկին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ հետևողական ջանքերի շնորհիվ Ձեզ կհաջողվի իրագործել նախագծած բոլոր ծրագրերն՝ ի փառս Ուկրաինայի զարգացման և բարեկեցության: Վստահ եմ, որ Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և վստահությունը ամուր հիմք կծառայեն մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարստացման և ընդլայնման համար՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք Ձեր պատասխանատու պաշտոնում, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Հոնչարուկը 35 տարեկան է, մինչ նոր նշանակումը Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկն էր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG