Գերմանացի ծայրահեղ աջերը նոր հաջողություն են արձանագրում այդ երկրում անցկացված տեղական ընտրություններում: Երկրի արևելքում գտնվող Սաքսոնիա և Բրանդենբուրգ դաշնային երկրամասերում կիրակի օրը կայացած տեղական ընտրությունների արդյունքում ազգայնական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը զբաղեցրեց երկրորդ տեղը:
Սաքսոնիայում ազգայնականները ստացել են քվեների 27, իսկ Բրանդենբուրգում` 22 տոկոսը:
Սաքսոնիայում առաջին տեղում են իշխող քրիստոնյա-դեմոկրատները, իսկ Բրանդենբուրգում՝ սոցիալ-դեմոկրատները: Գերմանիայում գործող երկու խոշորագույն կուսակցությունների ստացած քվեները նախորդ ընտրությունների համեմատ զգալիորեն կրճատվել են: