Մատչելիության հղումներ

Ավտովթար Միներալնիե Վոդիի մոտակայքում․ 4 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են


Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ԱՃԿԿ օպերատիվ հերթապահի տեղակալից Հայաստանի ԱԻՆ «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ սեպտեմբերի 1-ին ժամը 9:20 Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքի մոտակայքում՝ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 316-րդ կիլոմետրին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

MAN մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է Mercedes Minivan մակնիշի ավտոմեքենային, որում գտնվել է 8 քաղաքացի: Վթարի հետևանքով Mercedes Minivan-ում գտնվող ՀՀ քաղաքացիները՝ Սամվել Մ.-ն (ծնված 1957թ.), Ազալիա Բ.-ն (ծնված 1934թ.), Մարենա Ս.-ն (ծնված 1972թ.) և Միլենա Գ.-ն (ծնված 1998թ.), հոսպիտալացվել են Պյատիգորսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, հաղորդում է Հայաստանի ԱԻՆ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG