Մատչելիության հղումներ

Ուկրաինան,Լեհաստանը և ԱՄՆ էներգետիկ համաձայնագիր են կնքել


Ուկրաինան, Լեհաստանը և Միացյալ Նահանգները շաբաթ օրը Վարշավայում էներգետիկ ոլորտում համագործակցության մասին եռակողմ պայմանագիր են կնքել:

Համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Դանիլյուկը, Լեհաստանի կառավարության էներգետիկ հարցերով լիազոր ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկին և ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին:

Համաձայնագրով Լեհաստանը պարտավորվում է 2021 թվականից Ուկրաինա տարեկան շուրջ 6 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել: Դա հնարավոր կդառնա, երբ ավարտին հասցվի Baltic Pipe գազատարի շինարարությունը, որով նորվեգական գազը Բալթիկ ծովի հատակով կարտահանվի Լեհաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG