Մատչելիության հղումներ

5 զոհ, 20 վիրավոր՝ Տեխասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով


Հինգ մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել են ԱՄՆ Տեխաս նահանգի Օդեսա և Միդլենդ քաղաքներում տեղի ունեցած հարձակման հետևանքով:

Տեղի ոստիկանության տվյալներով 30-ամյա տղամարդը, որի ինքնությունն առայժմ չի բացահայտվում, փոստային ծառայության մեքենա է առևանգել և երկու քաղաքների միջև տեղաշարժվելով` անկանոն կրակ է բացել անցորդների ուղղությամբ:

«Հարձակման հեղինակը զոհվել է ոստիկանության արձակած պատասխան կրակից», - հաղորդում են ամերիկյան աղբյուրները, նշելով, որ միջադեպի հետևանքով առնվազն երեք իրավապահ է վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG