«Թալիբան» շարժման լայնածավալ հարձակումը Աֆղանստանի հյուսիսում շարունակվում է: Այսօր առավոտյան թալիբները մուտք են գործել Բաղլան գավառի վարչական կենտրոն Պուլի Խումրի քաղաք:
Երեկ «Թալիբանի» զինյալները հարձակում էին ձեռնարկել Կունդուզ քաղաքի ուղղությամբ:
«Քաղաքը լիակատար շրջափակման մեջ է:Եթե կառավարությունը շուտափույթ քայլեր չձեռնարկի իրադրությունն էլ ավելի կվատթարանա», - հայտարարել է Բաղլան գավառի ղեկավարներից Սաֆդար Մուհսինը: