Մատչելիության հղումներ

Սանիթեքի տոտալ ձախողումը իր իրավական հետեւանքները կունենա. Հակոբ Կարապետյան


«Սանիթեք» ընկերությունն արդեն չորրրորդ օրն է՝ առանց պատճառների մասին Երևանի քաղաքապետարանին գրավոր ծանուցելու, հրաժարվում է կատարել աղբահանության իր պարտականությունը Երևանի ամբողջ տարածքում, այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Սանիթեքի՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքից հրաժարվելու վարքագիծը գնահատում ենք որպես պայմանագրային պարտավորությունների խախտման հերթական՝ ծայրահեղ դրսեւորում, որը, անշուշտ, իր իրավական հետեւանքները կունենա», ֊ նախազգուշացրել է քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG