Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները հետագայում ևս նպաստելու են փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG