Մատչելիության հղումներ

«Թալիբան»-ը լայնածավալ հարձակում է ձեռնարկել Աֆղանստանի հյուսիսում


Աֆղանստանի զինված ուժերը Կունդուզ քաղաքում, 31-ը օգոստոսի, 2019թ.
Աֆղանստանի զինված ուժերը Կունդուզ քաղաքում, 31-ը օգոստոսի, 2019թ.

«Թալիբան» շարժման զինյալները այսօր լայնածավալ հարձակում են ձեռնարկել Աֆղանստանի հյուսիսի խոշորագույն քաղաքներից մեկի` Կունդուզի ուղղությամբ:

«Քաղաքը միաժամանակյա գրոհի է ենթարկվել մի քանի ուղղություններով», - հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Աֆղանստանի նախագահի մամուլի խոսնակ Սեդիք Սեդիքին հայտնել է, որ այս պահին մարտերը շարունակվում են Կունդուզի մի շարք հատվածներում, որոշ թաղամասերում կառավարական ուժերին հաջողվել է հետ մղել «Թալիբանի» զինայլներին:

Աֆղանստանի պաշտպանության նախարարության տվյալներով, առավոտյան մարտերի հետևանքով թալիբները վերահսկողություն են սահմանել Կունդուզի քաղաքային հիվանդանոցի հանդեպ:

«Հիվանդանոցի ներսում գտնվող քաղաքացիական անձինք որպես պատանդ են պահվում», - նշել է Աֆղանստանի ՊՆ խոսնակ Ռոհուլա Ահմադզայը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG