Մատչելիության հղումներ

Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են Սու-57 կործանիչների ձեռքբերման շուրջ. Էրդողան


Սու-57 կործանիչներ, արխիվ

Թուրքիան լրջորեն քննարկում է ռուսական արտադրության նորագույն Սու-57 ռազմական ինքնաթիռների ձեռքբերման հեռանկարը: Այս մասին ուրբաթ երեկոյան հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ պաշտոնական Անկարան այս հնարավորությունը սկսել է դիտարկել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հրաժարվեց Թուրքիային F-35 մակնիշի կործանիչներ վաճառել:

«Եթե Միացյալ Նահանգները շարունակի F-35-ների վաճառքի հարցում նման դիրքորոշում ցուցաբերել, մենք կզբաղվենք այս հարցով: Սու-35 կամ Սու-57 օդանավերը ձեռք բերելուց զատ մենք քննարկում ենք նաև հետևյալ հարցը` ինչ կարող ենք անել մենք Թուրքիայի ռազմական արդյունաբերությունը զարգացելու նպատակով», - նշում էր Էրդողանը:

Թուրքիայի նախագահի խոսքով` բանակցությունները Ռուսաստանի հետ այս պահին շարունակվում են: «Մենք քննարկում ենք գործարքի վարկավորման, ինչպես նաև օդանավերի համատեղ արտադրության հեռանկարները», - РИА "Новости" գործակալության փոխանցմամբ ասել է Թուրքիայի նախագահը:

Սու-57 օդանավերը հինգերորդ սերնդի կործանիչներ են համարվում: Դրանք առայժմ օգտագործվում են բացառապես Ռուսաստանի Զինված ուժերի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG