Մատչելիության հղումներ

Իրանի հյուսիսում գտնվող տիեզերական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել


Իմամ Խոմեյնիի անվան տիեզերական կենտրոնի արբանյակային պատկերը, 29-ը օգոստոսի, 2019 թ.
Իմամ Խոմեյնիի անվան տիեզերական կենտրոնի արբանյակային պատկերը, 29-ը օգոստոսի, 2019 թ.

Թեհրանից հյուսիս գտնվող Իմամ Խոմեյնիի անվան տիեզերական կենտրոնում օգոստոսի 29-ին անհաջողությամբ է ավարտվել իրանական արտադրության հրթիռի փորձարկումը: Այս մասին Reuters-ին են փոխանցել տիեզերական կենտրոնին մոտ կանգնած անանուն աղբյուրները` հաղորդելով, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքություններն էին, որոնք ի վերջո հանգերցել են շարժիչներից մեկի պայթյունին:

«Մեր երիտասարդ գիտնականները այժմ աշխատում են ծագած տեխնիկական խնդիրների հաղթահարման ուղղությամբ», - նշել են իրանցիները:

Ամերիկյան աղբյուրների փոխանցմամաբ՝ խոսքը իրանական արտադրության արբանյակի արձակման անհաջող փորձի մասին է: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անցած գիշեր Twitter-ի իր էջում հրապարակել է իրանական հթրիռի վթարի վայրի` տիեզերքից արված լուսանկարները` պնդելով, որ Վաշինգտոնը տեղի ունեցածի հետ որևէ առնչություն չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG