Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Ուկրաինան դեռ չեն փոխանակել բանտարկյալներին


Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը ռուսական դատարանում, արխիվ, Դոնի Ռոստով, 25 օգոստոսի, 2015թ.

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը երեկ հայտնել է, որ ուկրաինացի բանտարկյալներն, այդ թվում ռեժիսոր Օլեգ Սենցովը, Ռուսաստանից վերադառնում են հայրենիք, ինչը հնարավոր է դարձել երկու երկրների համաձայնեցրած գերիների փոխանակման գործարքի շնորհիվ:

Այնուամենայնիվ այսօր նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հաղորդել է, որ այս պահին դեռ չկա փոխանակում: Համաձայնեցման գործընթացը շարունակվում է:

Սենցովին Հյուսիսային բևեռի մոտ գտնվող հեռավոր քրեակատարողական հիմնարկից նախօրեին փոխադրել են Մոսկվա:

Գերիների ազատումը մեծ նվաճում կլինի նախագահ Զելենսկու համար, ով պաշտոնը ստանձնելու օրը հայտարարել է, որ իր թիվ մեկ խնդիրն է համարում բանտարկված ուկրաինացիների ապահով վերադարձը տուն:

«Եկեք սպասենք, որ փոխանակումը կատարվի, և հետո կխոսենք»,- ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյա Օլեքսանդր Դանիլյուկը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG