Մատչելիության հղումներ

Մինսկում հանդիպել են Ալեքսանդր Լուկաշենկոն և Ջոն Բոլթոնը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Մինսկ, 29 օգոստոսի, 2019թ.
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Մինսկ, 29 օգոստոսի, 2019թ.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, ով մինչ այդ այցելել է Ուկրաինա և Մոլդովա:

Լուկաշենկոն Բոլթոնին ասել է, որ Մինսկը ցանկանում է բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ:

«Դրական հանգամանքն այն է, որ սկսած այն պահից, երբ մեր հարաբերությունները վատթարացան, մենք մշտապես փորձում ենք դրանք բարելավել, և դուք էլ դա գիտեք»,- ասել է Լուկաշենկոն ամերիկացի պաշտոնյային:

Մինսկ մեկնելուց առաջ Բոլթոնն ասել է, որ մտադիր է Լուկաշենկոյին նախազգուշացնել Ռուսաստանից բխող վտանգների մասին:

«Աշխարհքաղաքական իրավիճակն աշխարհի այս հատվածում շատ առումներով փոխվել է, այն փոփոխվում է նույնիսկ այս պահին, երբ մենք միմյանց հետ զրուցում ենք: Ծագում են խնդիրներ, որոնք սպառնում են ոչ միայն տարածաշրջանի երկրներին, և այդ խնդիրները հրահրում են երկրներ, որոնք բավական հեռու են այս տարածաշրջանից, սա է մեզ մտահոգում գլոբալ առումով»,- ասել է Բոլթոնը:

Ամերիկացի դիվանագետների համոզմամբ, Բոլթոնի այցն, ամենայն հավանականությամբ, զայրացնում է Մոսկվային:

Ռուսաստանում Բելառուսը մշտապես համարել են բուֆեր արևմտյան սահմանների և Եվրոպայի միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG