Մատչելիության հղումներ

Թրամփը մրրիկի պատճառով չեղարկել է ուղևորությունը Լեհաստան


«Դորիան» մրրիկը հասել է Պուերտո Ռիկո, 28 օգոստոսի, 2019թ.

Ամերիկային մոտեցող «Դորիան» անվամբ մրրիկը ստիպել է նախագահ Դոնալդ Թրամփին չեղարկել արտասահմանյան ուղևորությունը:

«Կարծես թե, սա աներևակայելի հրեշ է», - Թվիթերում տեղադրած տեսաուղերձում նշել է Թրամփը:

Մրրիկի հիմնական թիրախը կարող է դառնալ Ֆլորիդայի նահանգը: Փրկարար ծառայությունները, ոստիկանները և այլ կառույցներ արտակարգ միջոցներ են ձեռնարկում «Դորիանից» պաշտպանվելու համար:

Ենթադրվում է, որ «Դորիանը» սեպտեմբերի 1-ին կհասնի ԱՄՆ-ի ատլանտյան ափ:

Թրամփը պետք է մեկներ Լեհաստան, որտեղ նախատեսված են Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումներ: Նա Լեհաստան է գործուղել փոխնախագահ Մայք Փենսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG