Մատչելիության հղումներ

Ուկրաինայում շենքի փլուզման հետևանքով 9 մարդ է զոհվել


Լվովի շրջանում բնակելի շենք է փլուզվել, Դրոբոբիխ, 28 օգոստոսի, 2019թ.
Լվովի շրջանում բնակելի շենք է փլուզվել, Դրոբոբիխ, 28 օգոստոսի, 2019թ.

Անցած գիշեր Լվովի շրջանի Դրոհոբիխ ավանում շենքի փլուզման հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում մեկ երեխա:

Չորսհարկանի բնակելի շենքի փլուզման ստույգ պատճառը դեռ հայտնի չէ: Ըստ նախնական վարկածի, շենքը փլուզվել է գազի արտահոսքի հետևանքով: Շենքի մի քանի բնակարան ամբողջությամբ ավերվել է:

Փրկարարների փոխանցմամբ, մարդկանց որոնման գործողությունն այլևս ավարտվել է:

Ողբերգության հանգամանքները պարզելու համար իրավապահները քրեական գործ են հարուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG