Մատչելիության հղումներ

Ջուզեպպե Կոնտեն կառավարություն կազմելու մանդատ է ստացել


Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, արխիվ, Հռոմ:
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, արխիվ, Հռոմ:

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան Ջուզեպպե Կոնտեին առաջարկել է կառավարություն կազմել:

Այսպիսով Հյուսիսային Լիգա քաղաքական միավորման ղեկավար, փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիի կառավարությունը տապալելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը ձախողվել է:

«Հանրապետության նախագահն ինձ տվել է կառավարություն կազմելու մանդատ, ինչի համար շնորհակալ եմ, ես այսօր սկսում եմ խորհրդակցությունները խմբակցությունների հետ: Դրանից հետո ես կկազմեմ գործունեության ծրագիր այն քաղաքական ուժերի հետ, որոնք կընդունեն այս գործընթցը»,- ասել է Ջուզեպպե Կոնտեն:

Իտալիայի քաղաքական շրջանակներում հուսով են, որ Կոնտեի կառավարությունը, որի կազմում այլևս չեն լինի Հյուսիսային Լիգայի գործիչները, կկարողանա կայունացնել ֆինանսական վիճակը և խուսափել Եվրամիության հետ առճակատումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG