Մատչելիության հղումներ

Հոնկոնգի ոստիկանությունն արգելել է շաբաթ օրը ցույց անցկացնել


Հոնկոնգ, 25-ը օգոստոսի, 2019թ.

Հոնկոնգի ոստիկանությունը մերժել է շաբաթ օրը քաղաքի կենտրոնում և արևմտյան արվարձաններում հանրային հավաք և երթ անցկացնելու հայտերը:

Ըստ ոստիկանների, մերժումը բխում է հասարակական կարգուկանոնն ապահովելու անհրաժեշտությունից:

«Մենք ենթադրում ենք, որ կա արմատական ցուցարարների կողմից անկարգություններ հրահրելու շատ մեծ հավանականություն: Դա շատ լուրջ վտանգ է քաղաքի համար, ոստիկանները պարտավոր ենք միջոցներ ձեռնարկել և պաշտպանել մարդկանց կյանքն ու գույքը»,- ասել է Հոնկոնգի շրջանային ոստիկանության հրամանատար Պատրիկ Կվոկը:

Հատուկ կարգավիճակով Չինաստանի կազմում գտնվող Հոնկոնգում ավելի քան երեք ամսվա ընթացքում գրեթե անդադար զանգվածային բողոքներ են: Պաշտոնական Պեկինը դատապարտել է այդ ընդվզումները, սակայն դեռևս խուսափում է ուժային միջամտությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG