Մատչելիության հղումներ

Բոլթոն. «ԱՄՆ-ը սատարում է Մոլդովայի ինքնիշխանությանը»


ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն, Քիշնև, 29 օգոստոսի, 2019թ.
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Մոլդովայի վարչապետ Մայա Սանդուն, Քիշնև, 29 օգոստոսի, 2019թ.

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Քիշնևում հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն «անվերապահորեն և հստակ» սատարում է Մոլդովայի անկախությանը և ինքնիշխանությանը:

Բոլթոնը բանակցել է Մոլդովայի արևմտամետ վարչապետ Մայա Սանդուի հետ: Մինչ այդ Բոլթոնն այցելել է Ուկրաինա, իսկ առաջիկայում կմեկնի նաև Բելառուս:

Բոլթոնը Միացյալ Նահանգների առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ վերջին տարիների ընթացքում ուղևորվել է Մոլդովա:

Մինչ այդ՝ 2011 թվականին Մոլդովա է այցելել այն տարիներին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, 1994-ին Մոլդովա է մեկնել պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, իսկ 1992-ին՝ պետքարտուղար Ջեյմս Բեյքերը:

Ջոն Բոլթոնը Քիշնևում վարչապետ Մայա Սանդուի հետ հանդիպման ընթացքում գովեստով է խոսել կոռուպցիան արմատախիլ անելու՝ Մոլդովայի կառավարության ծրագրի մասին:

Անդրադառնալով Մերձդնեստրի հակամարտությանը, Բոլթոնն ասել է, որ միայն Մոլդովան՝ որպես միացյալ և ինքնիշխան երկիր, ունի այդ խնդիրն առանց օտար ուժերի միջամտության կարգավորելու լիազորություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG