Բրիտանիայում մեծ թվով մարդիկ վրդովմունքով են արձագանքել խորհրդարանի լիազորությունները սառեցնելու մասին վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացրած և թագուհու կողմից վավերացված հայտին:
Մինչև «Բրեքզիթի» մեկնարկը՝ հոկտեմբերի 31-ը, մնում է մոտ մեկ ամիս: Ջոնսոնի ընդդիմախոսների համոզմամբ, վարչապետն այդպես ուզում է ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան հարկ եղած դեպքում Թագավորությունն առանց համաձայնագրի դուրս հանել Եվրամիությունից և չբախվել խորհրդարանի ընդդիմությանը:
Լեյբորիստները և մեծ թվով պահպանողականներ մտադիր էին Ջոնսոնին պարտադրել Եվրամիության հետ որևէ համաձայնության կնքում:
«Սա չափազանց համադեմոկրատական է, համազգային ճգնաժամի շրջանում խորհրդարանը պետք է ունենա ժողովների հնարավորություն և հսկողության տակ պահի կառավարությունը, ներկայացնի երկրի բոլոր ընտրողներին, ծայրաստիճան հակադեմոկրատական է լռեցնել խորհրդարանը, արգելափակել օրենսդիրի աշխատանքը ներկայիս աննախադեպ ճգնաժամի օրերին», - ասել է Մեծ Բրիտանիայի նախկին ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը:
Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Քորբինը նամակ է գրել թագուհի Էլիզաբեթ Երկրորդին և նրա հետ հանդիպում է խնդրել: