Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարը բանակցությունների համար նախապայման է առաջադրում ԱՄՆ֊ին


Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, Կուալա Լումպուր, 29 օգոստոսի, 2019թ.
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, Կուալա Լումպուր, 29 օգոստոսի, 2019թ.

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում ասել է, թե Միացյալ Նահանգները պետք է կատարի 2015 թվականի միջուկային պայմանագրի պահանջները, վերջ տա Իրանի ժողովրդի նկատմամբ իրականացվող տնտեսական ահաբեկչությանը և միայն դրանից հետո խոսի բանակցությունների մասին:

Այդպես Զարիֆը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք կա Միացյալ Նահանգների հետ բանակցելու հնարավորություն:

«Միացյալ Նահանգները տնտեսական պատերազմ է հայտարարել Իրանի ժողովրդին: Մեզ համար անընդունելի է նրանց հետ բանակցել, քանի դեռ նրանք շարունակում են տնտեսական ահաբեկչությունը: Մենք բանակցել ենք ԱՄՆ-ի հետ, մենք համաձայնության ենք հասել և նրանք պետք է հետևեն այդ համաձայնություններին ու միայն դրանից հետո խոսեն նոր բանակցությունների մասին»,- ասել է Զարիֆը:

Իրանի արտգործնախարարը Կուալա Լումպուրում մասնակցում է իսլամական երկրներում անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային ժողովին:

Այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե պատրաստ է «ճիշտ պայմաններում» հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:

Իրանի նախագահն արձագանքել է, թե հանդիպման մասին հնարավոր կլինի խոսել միայն պատժամիջոցների չեղարկման պարագայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG