Մատչելիության հղումներ

Էլիզաբեթ թագուհին հաստատեց խորհրդարանի աշխատանքը սառեցնելու վարչապետի խնդրանքը


Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, արխիվ

Մեծ Բրիտանիայի թագուհին, 93-ամյա Էլիզաբեթ 2-րդը հաստատեց խորհրդարանի աշխատանքը մինչև հոկտեմբերի 14-ը սառեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի խնդրանքը:

Հոկտեմբերի 31-ը Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու վերջնաժամկետն է: Բրիտանիայի խորհրդարանը հնարավոր է այլևս ժամանակ չի ունենա «կոշտ Բրեքզիթ»-ի իրականացումը խոչընդոտելու համար:

Վարչապետ Բորիս Ջոնսոնը ասել էր, որ եթե Բրյուսելի հետ համաձայնություն ձեռք չբերվի, ապա հոկտեմբերի 31-ին Բրիտանիան Եվրամիությունից դուրս կգա առանց համաձայնագրի: Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է «կոշտ Բրեքզիթ»-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG