Մատչելիության հղումներ

Առնվազն 2 զոհ Ճապոնիայի հարավում բնական աղետների հետևանքով


Ջրհեղեղ Ճապոնիայում, արխիվ
Ջրհեղեղ Ճապոնիայում, արխիվ

Ճապոնիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել: Իշխանությունները արտակարգ քայլերի են դիմել՝ կարգադրելով վտանգի տակ հայտնված շրջաններից մոտավորապես 850 հազար մարդու տարհանել:

Հորդառատ անձրևները տեղում են Ճապոնիայի հարավում ընկած Կյուսյու կղզում: Նման անձրևներ այստեղ մի քանի տասնամյակը մեկ են լինում, ուստի բնակիչները անպատրաստ են նման իրավիճակներին: Հիդրոմետ ծառայությունը բարձրացրել է քաղաքացիներին իրազեկելու մակարդակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG