Մատչելիության հղումներ

Չինաստանի արտգործնախարարն այցելել է Հոնկոնգ


Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին Հոնկոնգում հանդիպել է Հոնկոնգի առևտրի պալատի պատվիրակության անդամների հետ: Նա բարձր է գնահատել պալատի դերակատարությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը Հոնկոնգում կյանքի կոչելու համար, ինչպես նաև բարգավաճում և կայունություն ապահովելու ջանքերը:

Չինաստանի արտգործնախարարն ասել է, որ մայր հայրենիքին միանալուց ի վեր Հոնկոնգը բախվում է ամենածանր իրավիճակին: Նա հույս է հայտնել, որ պատվիրակները աջակցություն կցուցաբերեն ռեգիոնալ կառավարությանը՝ դադարեցնելու բռնություններն ու քաոսը, վերականգնելու կարգ ու կանոնը և կառավարումն իրականացնել օրենքին համապատասխան:

Վերջին երկու ամիսներին Հոնկոնգում զանգվածային ցույցերն ու բողոքի ակցիաները չեն դադարում: Հոնկոնգցիները բողոքում են ինքնավարության որոշակի կարգավիճակ ունեցող Հոնկոնգի վրա Չինաստանի կենտրոնական իշխանությունների վերահսկողությունը ուժեղացնելու՝ Պեկինի փորձերի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG