Մատչելիության հղումներ

Ուկրաինայում բնակելի շենքում տեղի ունեցած գազի պայթյունից 2 մարդ է զոհվել


Այսօր Ուկրաինայի արևմուտքում գազի պայթյունից առնվազն երկու մարդ է զոհվել: Պայթյունը տեղի է ունեցել Դրոհոբիչ քաղաքի բնակելի շենքերից մեկում: Պայթյունի հետևանքով շենքի մի մասը փլուզվել է: Երկու զոհերից բացի, կան նաև յոթ վիրավորներ:

Այս տվյալները հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG