Մատչելիության հղումներ

Իրանի հետ բանակցությունը չի նշանակում Թեհրանի հանդեպ նախագահ Թրամփի դիրքորոշման փոփոխություն. Բոլթոն


Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը օգոստոսի 27-ին ժամանել է Կիև: Նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, բացառիկ հարցազրույց տվել «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը, հարգանքի տուրք մատուցել երկրի արևելքում զոհված զինվորների հիշատակին:

Այդ հուշահամալիրում նա ասել է. - «Միացյալ Նահանգների ժողովուրդը պայքարել է սեփական անկախության և ինքնիշխանության համար: Մենք գիտենք թե դա ինչ պայքար է և Միացյալ Նահանգների ժողովուրդը Ուկրաինայի ժողովրդի հետ է»:

Բոլթոնը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները շուտով հանդիպում կունենան Լեհաստանում: Նա ասել է, որ Միացյալ Նահանգների շահերից է բխում՝ տեսնելու հաջողակ Ուկրաինա:

«Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում Ջոն Բոլթոնը անդրադարձել է Ուկրաինայի, Ռուսաստանի, Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին: Նա նշել է, որ Իրանի հետ բանակցությունները չեն նշանակում նախագահ Թրամփի դիրքորոշման փոփոխություն Թեհրանի հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG