Մատչելիության հղումներ

Բրազիլիայի նախագահը պահանջել է, որպեսզի Էմանյուել Մակրոնը ներողություն խնդրի


Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարոն պահանջել է, որպեսզի Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ներողություն խնդրի, որից հետո միայն Բրազիլիան կքննարկի «Մեծ յոթնյակի» երկրներից 22 միլիոն դոլար օգնություն ստանալու հարցը, որն ուղղվելու է Ամազոնի հրդեհների դեմ:

Բոլսոնարոն մեղադրել է Մակրոնին՝ իրեն «ստախոս» անվանելու համար: Բրազիլիայի նախագահի խոսքով, Ֆրանսիայի նախագահի մեկնաբանությունները հարված են Բրազիլիայի ինքնիշխանությանը:

Անդրադառնալով Ամազոնում անտառների հրդեհներին՝ Մակրոնը Twitter-ում գրառում էր կատարել՝ «Մեր տունը այրվում է»: Սա հարուցել էր Բրազիլիայի նախագահի դժգոհությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG