Մատչելիության հղումներ

«Արարատ-Արմենիա»-ն մեկնել է Լյուքսեմբուրգ


«Արարատ-Արմենիա»-ն տոնում է հաղթանակը «Դյուդելանժ»-ի նկատմամբ, Երևան, 22-ը օգոստոսի, 2019թ․
«Արարատ-Արմենիա»-ն տոնում է հաղթանակը «Դյուդելանժ»-ի նկատմամբ, Երևան, 22-ը օգոստոսի, 2019թ․

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղ օգոստոսի 29-ին կկայանա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումը «Դյուդելանժ» ակումբի հետ:

«Մեկնում ենք Լյուքսեմբուրգ: Մաղթեք մեզ հաջողություն այս կարևոր խաղում»,- ասված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Օգոստոսի 22-ին Երևանում կայացավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղը, որտեղ «Արարատ-Արմենիա»-ն 2-1 հաշվով պարտության մատնեց «Դյուդելանժ»-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին: Հաղթողը ուղեգիր կստանա մասնակցելու Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG