Մատչելիության հղումներ

Այս պահի դրությամբ հիմքեր չեմ տեսնում Գագիկ Խաչատրյանին մեղադրանք առաջադրելու. փաստաբան


Գագիկ Խաչատրյան, արխիվ

Ձերբակալված Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ԱԱԾ-ի դիմաց հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ այս պահի դրությամբ հիմքեր չի տեսնում Խաչատրյանին մեղադրանք առաջադրելու համար:

Պաշտպանն ընդգծեց, որ խուզարկված տարածքներում իր գնահատմամբ այնպիսի առարկաներ չկան, որոնք կարող են գործի համար էական նշանակություն ունենալ՝ շարունակելով. «Ընդամենը օրինական զենքեր են եղել, որոնք առգրավվել են: Գործի համար նշանակություն ունեցող ինչ-որ փաստաթղթեր էին ման գալիս, էդպիսի փաստաթղթեր չկային, չեն առգրավվել, հետևաբար չգիտեմ, թե ինչ էին փնտրում», - նշեց Սարգսյանը:

«Կասկածանքը, որը ներկայացվում է, վերաբերում է, որ ՊԵԿ նախագահին պաշտոնավարման ժամանակահատվածում վերագրվում են ինչ-որ ՊԵԿ-ում կատարված 2010-15 թվականներին ինչ-որ գործողություններ: Իմ համար ակնհայտ է՝ չի կարող ձերբակալություն լինել 2010 թվականի ինչ-որ դեպքի հետ կապված, որ էն հանցանքը, եթե կա հանցանք, դրա կանխումը, բնականաբար, չի կարող լինել նպատակը, դրանից հետո փախուստը չի կարող լինել նպատակը», - ասաց Սարգսյանը:

«Ազատության» հարցին, թե ինքը վստա՞հ է, որ երկրից փախչելու նպատակ իր պաշտպանյալը չունի, Սարգսյանը պատասխանեց. «Էն փաստերը, որոնք որ ներկայացրեցի, կարծում եմ յուրաքանչյուրը տեղիք են տվել մտածելու՝ արդյո՞ք անձը ուներ փախուստի նպատակ: Բոլորս գիտենք, որ այս ընթացքում Ազգային անվտանգությունում քննություն էր կատարվում, բնականաբար, չէինք կարող չիմանալ, որովհետև առնչվում էինք դրանց, հիմա արդեն ամիսներ շարունակ քննություն է կատարվում և Գագիկ Խաչատրյանը չի փախել և փախուստի փորձ էլ չի կատարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG