Մատչելիության հղումներ

Իրանում լրտեսության մեղադրանքով երեք մարդ է դատապարտվել


Արաս Ամիրին, արխիվ, Թեհրան:

Իսրայելի օգտին լրտեսելու մեղադրանքով Իրանում երկարատև ազատազրկման են դատապարտել երեք մարդու:

Մեղադրյալների թվում է մի կին է՝ Արաս Ամիրիին, ով 10-ը տարվա ազատազրկման է դատապարտվել:

Երկրորդ մեղադրյալը՝ Անուշ Աշուրին, ով ունի Իրանի և Բրիտանիայի քաղաքացիություն, դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Իրանը երկքաղաքացիություն չի ճանաչում: Նույն պատժաչափի է դատապարտվել նաև Ալի Ջոհարին:

Այս վճիռները կայացվել են մի ժամանակաշրջանում, երբ խիստ սրվել են Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դուրս է եկել միջուկային պայմանագրից, որը նաև Բրիտանիան է ստորագրել:

Բրիտանիայի և Իրանի քաղաքացիություն ունեցող ևս մեկ մեղադրյալ՝ Նազանին Զաղարի-Ռաթքլիֆը, ներկայումս Թեհրանի բանտում կրում է 5 տարվա պատիժը՝ «հեղաշրջում նախապատրաստելու» մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG