Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ Անկախության օրվա առթիվ:

Նախագահի պաշտոնական կայքէջը հաղորդում է, որ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-մոլդովական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, և համատեղ ջանքերով հնարավոր է ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափով:

Նա նախագահ Դոդոնին հաջողություններ և ամենայն բարիք է մաղթել, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG