Մատչելիության հղումներ

Ուզբեկստանում ոստիկանները սափրում են մորուքավորներին


Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միզիոևը, Ֆերգանա, արխիվ, 6 մայիսի, 2019թ.
Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միզիոևը, Ֆերգանա, արխիվ, 6 մայիսի, 2019թ.

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի տեղական շուկաներում անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալում և ստիպողաբար սափրում են մորուքավոր տղամարդկանց:

«Մալիկա» շուկայում աշխատող մի վաճառական, ով խնդրել է չհրապարակել իր անունը, «Ազատության» ուզբեկական ծառայությանն ասել է, որ օգոստոսի 23-ին ինքն ի շարս այլ մորուքավորների, ձերբակալվել և ոստիկանության բաժանմունք է փոխադրվել: Այնտեղ մորուքավորներին ստիպել են սափրվել և դրանից հետո ազատ են արձակել:

2016 թվականին, ստանձնելով նախագահի լիազորությունները, Շավկաթ Միզիոեվը որոշակի չափով թուլացրել է պետության ճնշումը կրոնական կառույցների վրա:

Ուզբեկստանում կրոնին առնչվող ցանկացած ակտիվություն գտնվում է պետության խիստ հսկողության ներքո:

Կրթական հաստատություններում և հիմնարկներում մահմեդական կանանց արգելել են հիջաբներ կրել:

1998 թվականին ընդունված օրենքով կրոնական հագուստ կրելու իրավունք ունեն է միայն հոգևոր սպասավորները:

Իշխանության նպատակն է 30 միլիոնանոց մահմեդական Ուզբեկստանում հնարավորինս կանխել արմատական կրոնական կառույցների գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG