Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը իրանական վարչակազմը տապալելու ցանկություն չունի․ Թրամփ


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համոզմամբ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ իր հանդիպումը վաղաժամ է: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է ֆրանսիական Բիարից քաղաքում` «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ընթացքում:

«Մեր նպատակը Իրանում գործող վարչակազմի փոփոխությունը չէ: Մեր նպատակը իրապես հզոր Իրանի գոյությունն է: Իրանը հզոր պետության վերածվելու իրական հնարավորություն ունի, սակայն մինչ այդ նրանք պետք է հրաժարվեն ահաբեկչությանն աջակցություն ցուցաբերելուց», - նշել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի խոսքով, ինքը տեղյակ է եղել, որ Իրանի արտգործնախարարը Բիրաիցում է, սակայն նրա հետ հանդիպելու ցանկություն չուներ:

«Այդ մասին խոսելը դեռ վաղ է», - նշել է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG