Մատչելիության հղումներ

Խոսրովի արգելոցին մերձակա «Մեղրաքար» հատվածում հրդեհը մարվել է․ ԱԻՆ


Օգոստոսի 26-ին, 07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

Հրդեհը մարվել է ժամը 11:08-ին: Այրվել է մոտ 50 հա բուսածածկ տարածք:

Օգոստոսի 23-ին, ժամը 12:07-ին հրդեհ էր բռնկվել Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG