Մատչելիության հղումներ

Պաշտոնական Փարիզը դրական է գնահատում Իրանի արտգործնախարարի հետ կայացած բանակցությունները


Ֆրանսիա ֊֊ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հանդիպումը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, 25-ը օգոստոսի, 2019թ․
Ֆրանսիա ֊֊ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հանդիպումը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, 25-ը օգոստոսի, 2019թ․

Ելիսեյան պալատը դրական է գնահատում Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ կիրակի օրը ֆրանսիական Բիարից քաղաքում անցկացված բանակցությունները:

Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը անսպասելի այցով Բիարից էր ժամանել նախօրեին` «Մեծ յոթնյակի» համաժողովի մեկնարկից քիչ անց:

Բիրաիցում Զարիֆը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանjուել Մակրոնի և արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի, ինչպես նաև գերմանական ու բրիտանական պատվիրակությունների անդամների հետ:

«Բանակցությունները դրական էին, դրանք շարունակվելու են», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մակրոնի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:

«Այն ճանապարհը, որ մենք պետք է անցնենք շատ դժվարին է, բայց ամեն դեպքում, արժե փորձել», - բանակցությունների ավարտից քիչ անց Twitter-ում գրել է Իրանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG