Մատչելիության հղումներ

Աբխազիայի նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 116,000 ընտրող


Վրաստանից անջատված Աբխազիայում օգոստոսի 25-ին նախագահական ընտրություններ են անցկացվել: Ընտրություններին 9 թեկնածու էր առաջադրվել՝ այդ թվում գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան:

Աբխազիայի իշխանությունների փոխանցմամբ, 152 ընտրատեղամասերում քվեարկելու համար գրանցվել է 116,000 ընտրող: Ընտրությունների արդյունքների մասին առայժմ տեղեկատվություն չի հաղորդվում:

Աբխազիայի անկախությունը ճանաչվել է Ռուսաստանի կողմից 2008-ին Վրաստանի դեմ կարճատև պատերազմից հետո:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է այս ընտրությունները, դրանք համարելով ոտնձգություն Վրաստանի ինքնիշխանության նկատմամբ։

Նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ միաժամանակ կոչ անելով Ռուսաստանին չեղյալ համարել Աբխազիայի և Վրաստանի մյուս անջատողական տարածաշրջանի՝ Հարավային Օսիայի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG