Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳ նախարարը անսպասելիորեն այցելել է «Մեծ յոթնյակ»-ի գագաթաժողով


Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր անակնկալ այց է կատարել Ֆրանսիայի հարավային Բիարից քաղաք, որտեղ անցկացվում է «Մեծ յոթնյակ»-ի գագաթաժողովը:

Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աբաս Մուսավին Թվիթերում գրել է, որ Զարիֆը Բիարից է ժամանել «շարունակելու բանակցությունները՝ կապված Իրանի և Ֆրանսիայի նախագահների միջև վերջերս ձեռնարկված միջոցների հետ»:

Մամուլի խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ի պատվիրակության հետ բանակցություններ պլանավորած չեն:

Երբ լրագրողները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հարցել են Զարիֆի ներկայության մասին, նա միայն կարճ պատասխանել է. ֊ «Մեկնաբանույուն չկա»:

Թրամփն ասել է, որ երեկ «Մեծ յոթնյակ»-ի առաջնորդները քննարկել են Իրանի հարցը և հանգել երկու ընդհանուր դիրքորոշման՝ «Մեծ յոթնյակ»-ի անդամներից ոչ մեկը չի ցանկանում, որ Իրանը ատոմային զենք ունենա և բոլոր անդամները խորապես հանձնառու են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG