Մատչելիության հղումներ

Թրամփը հաստատել է, որ «G7»-ի գագաթաժողովում Ռուսաստանի վերադարձի հարցը քննարկվել է


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը այսօր լրագրողների հետ կարճ զրույցում հաստատել է, որ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում քննարկվել է Ռուսաստանի վերդարձի հնարավորությունը, ասելով, թե ոմանք համաձայն էին իր հետ, ոմանք՝ ոչ:

Թրամփը կողմ է, որ Ռուսաստանը նորից միանա աշխարհի ամենազարգացած երկրների ակումբին, նշելով, որ դա «դրական և օգտակար» քայլ կլինի:

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ Նյու Յորքում հաջորդ տարի կայանալիք գագաթաժողովին Ռուսաստանին հրավիրելը «լիովին հնարավոր է»:

Այսօր նա նշել է, որ Ռուսաստանին վերաբերող քննարկումների արդյունքում որևէ որոշում չի ընդունվել: ֊ «Այդ հարցը մենք քվեարկության չենք դրել»,- հայտնել է նա:

Ռուսաստանը «Մեծ ութնյակ»-ից դուրս մնաց 2014-ին՝ Ղրիմը բռնակցելու հետևանքով:

Օգոստոսի 24-ին Ֆրանսիայի հարավային Բիարից հանգստավայրում մեկնարկել է «Մեծ յոթնյակ»-ի գագաթաժողովը՝ օրակարգում հիմնականում միջազգային առևտրի խնդիրներն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG