Մատչելիության հղումներ

«Մալաթիա մոլ»-ում հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասավ 9-ի, նրանցից 6-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից


Լուսանկարը՝ ԱԻՆ-ի

Երևանի «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասավ 9-ի: Ինչպես քիչ առաջ հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, «Աստղիկ» բժշկական կենտրոն մինչ տվյալ պահը տեղափոխվել է 7 տուժած, որոնցից 6-ը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել, մեկ քաղաքացի նոր է տեղափոխվել հիվանդանոց։

Տուժածներից 2-ը դեռևս գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG