Մատչելիության հղումներ

ԱՄՆ ՆԳ նախարարի պաշտոնակատարը Կենտրոնական Ամերիկայում այցելել է փախստականների ճամբար


Կենտրոնական Ամերիկայից դեպի ԱՄՆ շարժվող փախստականների խումբ, արխիվ
Կենտրոնական Ամերիկայից դեպի ԱՄՆ շարժվող փախստականների խումբ, արխիվ

Միացյալ Նահանգների ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Քևին ՄըքԱլինընն այցելել է Պանամայի և Կոլումբիայի սահմանին մոտ գտնվող փախստականների ճամբար:

Կենտրոնական Ամերիկայում նա տարածաշրջանային այց է կատարում՝ նպատակ հետապնդելով համակարգել միգրացիոն հարցերն ու ամրապնդել անվտանգությունը: Շաբաթվա սկզբին ՄըքԱլինընը Կոլումբիայի և Կենտրոնական Ամերիկայի երկրներին կոչ էր արել ջանքեր գործադրել դեպի ԱՄՆ անօրինական միգրանտների հոսքը զսպելու համար:

Մեքսիկայից հետո ԱՄՆ-ը փորձում է ընդյալնել անօրինական միգրացիան զսպող երկրների քանակը:

Յուրաքանչյուր տարի տասնյակ հազարավոր մարդիկ Կենտրոնական Ամերիկայից շարժվում են դեպի Միացյալ Նահանգներ՝ բարեկեցիկ կյանք գտնելու հույսով:

Անօրինական միգրացիայի դեմ պայքարը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության առանցքային հարցերից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG