Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը առաջիկա երեք օրերին կնվազի 3-4 աստիճանով


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում օգոստոսի 24-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

ԱԻՆ-ը նաև զգուշացնում է, որ առաջիկա հինգ օրերին Հայաստանի ամբողջ տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG