Մատչելիության հղումներ

«Մենք հետխորհրդային հանրապետությունները լավերի և վատերի չենք բաժանում». Լուկաշենկո


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

«Մենք շատ սերտ համագործակցում ենք բոլոր հետխորհրդային հանրապետությունների հետ, չենք բաժանում նրանց լավերի և վատերի», - հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ:

«Կարծում եմ, եթե այդ համագործակցությունում կան նույնիսկ ինչ-որ թերություններ և խնդիրներ, ապա դրանք պետք է հաղթահարել՝ հանգիստ, համբերատար, ինչն էլ անում ենք որոշ հետխորհրդային շրջանի պետությունների հետ», - հավելել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ երկու երկրների ժողովուրդներն առանձնահատուկ բարեկամական հարաբերություններ ունեն:

Վրաստանի կառավարության ղեկավարը, ով պաշտոնական այցով Մինսկ է ժամանել այսօր, իր հերթին հայտարարել է. - «Ձեր առաջին այցը Վրաստան՝ 2015 թվականին, հսկայական ներուժ է հաղորդել մեր հարաբերությունների զարգացմանը: Եվ իհարկե ցանկանում եմ Ձեզ և ձեր ժողովրդին շնորհակալություն հայտնել մեր տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG