Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, հուլիս, 2019թ․
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում, հուլիս, 2019թ․

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք (amicus curiae opinion) տրամադրել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով: Այդ մասին օգոստոսի 20-ին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ հայտնել է Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղար Թոմաս Մարկերտը, ասված է ՍԴ աշխատակազմի այսօրվա հաղորդագրությունում:

Նախկին նախագահի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով է դիմել հուլիսի 18-ին՝ կասեցնելով Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները: Օգոստոսի սկզբին հաղորդվեց, որ Եվրադատարանը ստացել է ՍԴ դիմումը և այն կքննարկի առաջնահերթության կարգով:

Երևանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին կասեցրել էր Մարտի 1-ի քրեական գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Գրիգորյանը բարձր դատարանին խնդրել էր որոշել Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածի սահմանադրականությունը և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը։

XS
SM
MD
LG