Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզվող Հնդկաստանի երկու քաղաքացու


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահը, արխիվ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահը, արխիվ

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հանցավորության և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում Ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի երկու քաղաքացու:

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 8-ին նշված անձինք Ստամբուլ-Երևան չվերթով ժամանել են Երևան: Նույն օրը՝ Ինտերպոլի միջազգային հետախուզման հայտը ստանալուց ժամեր անց, ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հնդկաստանի վերոնշյալ քաղաքացիներից մեկը հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Պարզվել է, որ վերջինս մի շարք ծանր հանցագործություններ, այդ թվում` ահաբեկչություն, սպանություններ կատարելու համար մեղադրվում է Հնդկաստանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Նրա ուղեկիցը ևս, ով Հնդկաստանի իրավապահ մարմինների կողմից նույնպես հետախուզվում է ահաբեկչության, սպանության և այլ հանցագործությունների կատարման համար, օգոստոսի 14-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետը հատելու փորձ կատարելիս:

Հնդկաստանի երկու քաղաքացիները կալանավորվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG