Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնում վրաց - օսական հակամարտության գոտում սահմանագծման առնչությամբ


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուս, արխիվ

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հերթական հայտարարությունն է արել վրաց - օսական հակամարտության գոտում սահմանագծման գործընթացի կապակցությամբ:

Վաշինգտոնը մտահոգություն է հայտնում վրացական Գուգութիանթքարի գյուղում սահմանային ցանկապատի կառուցումը վերսկսելու մասին հաղորդագրություններով, հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Մորգան Օրթագուսը: Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ այդ քայլերը վնասում են տեղի բնակչությանը, «կտրում իրենց հողատարածքներից, հարազատներից, գոյության միջոցներից և կարևոր ենթակառուցվածքներից»: Օրթագուսը նաև նշել է, որ Վաշինգտոնը հերթական անգամ «կոչ է անում անհապաղ դադարեցնել նոր պատնեշների կառուցումը»:

Վրաստանի Գորիի շրջանի Գուգութիանթքարի գյուղը 2008 թվականին օգոստոսյան պատերազմից հետո անցել է Հարավային Օսիայի իշխանությունների վերահսկողության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG