Մատչելիության հղումներ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան դեմ են Ռուսաստանի վերադարձին Մեծ ութնյակ


Իտալիա - Մեծ յոթնյակի գագաթնաժողովի մասնակիցները, Տաորմինա, Սիցիլիա, մայիս, 2017թ․
Իտալիա - Մեծ յոթնյակի գագաթնաժողովի մասնակիցները, Տաորմինա, Սիցիլիա, մայիս, 2017թ․

Գերմանիայի կառավարությունը դեմ է 2020 թվականին Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովին Ռուսաստանին հրավիրելու Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների առաջարկին:

Գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտի խոսքերով՝ Մոսկվան նախ պետք է ցույց տա, որ պատրաստ է վերանայել իր դիրքորոշումը Ուկրաինայի արևելքի հակամարտության հարցում, և միայն դրանից հետո Յոթնյակը կքննարկի Ռուսաստանին հրավիրելու հարցը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ևս հայտարարել է, որ Ռուսաստանը Մեծ ութնյակի (G8) ձևաչափին վերադառնալու համար ոչ բոլոր պայմաններն է կատարել:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ պայմանավորվել է 2020 թվականին Նյու Յորքում նախատեսված G7-ի գագաթնաժողովին հրավիրել նաև Ռուսաստանին:

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ դեմ չէ Մոսկվայի վերադարձին աշխարհի գերտերությունների հավաքին:

Ռուսաստանն այդ ձևաչափից դուրս է մղվել 2014 թվականին Ղրիմի բռնակցման պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG