Մատչելիության հղումներ

Գերմանիայի ֆինանսների նախարարի կարծիքով «Բրեքզիթ»-ի հարցում ԵՄ-ն փոփոխության չի գնա


Այսօր Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շուլցն ասել է, որ Բրիտանիան չպետք է փոփոխություններ ակնկալի «Բրեքզիթ»-ի հարցում Եվրամիության հետ առկա համաձայնագրում: Նա նշել է, որ Բրիտանիայի կառավարության փոփոխության հետևանքով չի փոխվել իրավիճակը «Բրեքզիթ»-ի հարցում:

«Մենք համաձայնագիր ենք պատրաստել և ոչ ոք չպետք է ակնկալի դրա որևէ դրույթի փոփոխություն», - ասել է Շուլցը, հույս հայտնելով, որ «Բերքզիթ»-ը առանց համաձայնության չի լինի: Միաժամանակ նա նշել է, որ հարցն ավելի շատ վերաբերում է Բրիտանիայի խորհրդարանին՝ քան Եվրամիությանը:

Այսօր երեկոյան ակնկալվում է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, իսկ հաջորդ օրը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ: Մինչ հանդիպումները Բրիտանիայի վարչապետը եվրոպացի առաջնորդներին նոր բանակցությունների կոչ է արել, միաժամանակ պնդելով, որ եթե նոր բանակցություններ չլինեն, ապա միևնույն է՝ հոկտեմբերի 31-ին Բրիտանիան Եվրամիությունից դուրս կգա առանց համաձայնագրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG