Մատչելիության հղումներ

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հրաժարական տվեց


Իտալիա - Վարչապետ Ջուզեպե Կոնտեն ելույթ է ունենում խորհրդարանում, Հռոմ, 20-ը օգոստոսի, 2019թ․
Իտալիա - Վարչապետ Ջուզեպե Կոնտեն ելույթ է ունենում խորհրդարանում, Հռոմ, 20-ը օգոստոսի, 2019թ․

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է իր հրաժարականի մասին: Նախագահ Սերջիո Մատարելան արդեն ընդունել է վարչապետի հրաժարականը՝ նրան հորդորելով մնալ մինչև նոր կառավարության ձևավորումը: Այսօր և առաջիկա օրերին նախագահը խորհրդակցություններ է անցկացնելու քաղաքական ուժերի հետ:

Հրաժարականի հայտարարությունը վարչապետն արել է երեքշաբթի օրը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Նա մեղադրել է կոալիցիոն գործընկեր «Լիգա» կուսակցության առաջնորդ Մաթեո Սալվինիին կուսակցական շահերը Իտալիայի շահերից գերադասելու մեջ:

Փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինին ավելի վաղ ասել էր, թե կոալիցիան այլևս անաշխատունակ է, առաջարկելով վաղաժամկետ ընտրություններ անցկացնել:

Սալվինին և նրա գլխավորած «Լիգա» կուսակցությունը աջակողմյան հայացքներ ունեն: Ըստ հարցումների՝ նրանց վարկանիշն ավելի բարձր է:

Իտալիայի հերթական կառավարությունը մեկ տարուց մի փոքր ավելի աշխատեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG