Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հայտնաբերվել է հուլիսի 24-ին կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը


Կործանված ինքնաթիռի «սև արկղը»
Կործանված ինքնաթիռի «սև արկղը»

Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, երկրի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 օդանավի օդաչու Ռաշադ Ատակիշևի մարմինը հայտնաբերվել է Կասպից ծովի հատակում:

Երկրի ռազմական գերատեսչությունը չի հստակեցնում օդանավի կործանման պատճառը: Ըստ պաշտոնական վարկածի, ուսումնավարժական թռիչքի ժամանակ կապն օդանավի հետ հանկարծ ընդհատվել է, այն անհետացել է ռադարներից և ընկել Կասպից ծովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG